Թույլ մի տվեք, որ ևս մեկ «սեպտեմբերի 11» լինի նաև Արցախում․ արցախցի կանանց կոչը՝ ԱՄՆ-ին (տեսանյութ)
«Մենք խաղաղություն ենք ուզում», «Կույր մի եղեք» վանկարկումներով արցախցի կանայք և երեխաները, որոնք այս օրերին ապաստանել են Երևանում, այսօր՝ հոկտեմբերի 22-ին բողոքի ակցիա են իրականացնում ԱՄՆ դեսպանատան դիմաց։ Նրանց պահանջը մեկն է՝ անտարբեր չմնալ ու ահաբեկչական ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտել։
«Մենք ռազմական դրության մեջ ենք, և մենք եկել ենք մեր իրավունքները պաշտպանելու, այլևս չենք լռելու»,-լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից Լիանա Ադամյանը։ Արցախցի կանայք, ում ամուսինները, եղբայրներն ու հայրերը, գտնվում են ռազմաճակատում ԱՄՆ-ից պահանջում են նաև պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ և նրա միջամտությունը՝ արցախաադրբեջանական հակամարտությանը վերջ դրվի։
«Եկել ենք խնդրելու ու պահանջելու, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը ներկայանա մեզ և մեր պահանջերը լսի, որպեսզի վերջ դրվի ահաբեկչությանը, որպեսզի թույլ չտրվի ևս մեկ սեպտեմբերի 11 կրկնվի նաեւ Արցախում»,-ընդգծեց ակցիայի մասնակիցներից մեկը։

Աղբյուրը` news.am