Քաղաքական

22.10.2020 15:00


Թուրքիայի մասնակցությունը ղարաբաղյան կարգավորման գործընթացին հնարավոր է միայն Երևանի և Բաքվի համաձայնությամբ․ Պեսկով

Թուրքիայի մասնակցությունը ղարաբաղյան կարգավորման գործընթացին հնարավոր է միայն Երևանի և Բաքվի համաձայնությամբ․ Պեսկով

Երրորդ երկրների, այդ թվում՝ Թուրքիայի ներգրավումը Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի կարգավորման բանակցություններում հնարավոր է միայն Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությամբ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ինչ վերաբերում է կարգավորման առկա ձևաչափերին երրորդ երկրների մասնակցությանը, դա ամբողջովին կախված է հակամարտության կողմերի քաղաքական կամքից: Դրանք երկուսն են՝ Ադրբեջանը և Հայաստանը»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե հնարավոր է Թուրքիայի ներգրավումը Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում:

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը