Տնտեսական

22.10.2020 17:05


Մհեր Գրիգորյանի նախաձեռնությամբ ԵՏՀ-ն կքննարկի Թուրքիան ԵԱՏՄ սակագնային արտոնությունների համակարգից օգտվող երկրների ցանկից հանելու հարցը

Մհեր Գրիգորյանի նախաձեռնությամբ ԵՏՀ-ն կքննարկի Թուրքիան ԵԱՏՄ սակագնային արտոնությունների համակարգից օգտվող երկրների ցանկից հանելու հարցը

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախաձեռնությամբ` առաջիկա Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի օրակարգում կընդգրկվի և կքննարկվի մի շարք երկրներ, այդ թվում՝ Թուրքիան, ԵԱՏՄ սակագնային արտոնությունների միասնական համակարգից օգտվող երկրների ցանկից հանելու վերաբերյալ հարցը։

Համաձայն Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի 36-րդ հոդվածի՝ ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից տրամադրվում են սակագնային արտոնություններ զարգացող և առավել թույլ զարգացած երկրների ծագում ունեցող ապրանքների նկատմամբ։

Արտոնություններից օգտվող երկրների ցանկերը հաստատվել են 2009 թվականին Մաքսային միության Հանձնաժողովի որոշմամբ։

Ներկայումս արտոնություններից օգտվում են թվով 103 երկրներ:

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը