Քաղաքական

23.10.2020 20:57


ԱՄՆ նախագահը հայտարարել է ԼՂ հակամարտության շուրջ բանակցություններում առաջընթացի մասին (տեսանյութ)

ԱՄՆ նախագահը հայտարարել է ԼՂ հակամարտության շուրջ բանակցություններում առաջընթացի մասին (տեսանյութ)

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցություններում շատ լավ առաջընթացի մասին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Թրամփն այս մասին ասել է լրագրողների հետ զրույցում։

«Մենք խոսում ենք այդ մասին, մենք խոսում ենք Հայաստանի հետ։ Մենք շատ լավ հարաբերություններ ունենք Հայաստանի հետ։ Այնտեղ շատ լավ մարդիկ են ապրում։ Շատ նպատակասլաց, անհավանական մարդիկ են։ Տեսնենք, թե ինչ կլինի»,-ասել է Թրամփը։

Հարցին, թե արդյոք շփվել է Հայաստանի կամ Ադրբեջանի առաջնորդների հետ, Թրամփը պատասխանել է. «Չեմ ուզում խոսել»:

Դոնալդ Թրամփը հայտնել է, որ մասնակցում է Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններին: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել են նախագահական լրագրողների միավորման անդամները:

«Թրամփը հայտնել է, որ մասնակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև միջնորդություններին, սակայն չի հայտնել՝ խոսել է երկրների ղեկավարների հետ, թե ոչ»,-նշել են լրագրողները:

Այս խորագրի վերջին նյութերը