Հրապարակվել են Ադրբեջանի ԶՈՒ կողմից Ստեփանակերտի հրետակոծության կադրերը
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի ԶՈՒ կողմից Ստեփանակերտի հրետակոծության կադրերը։ Հոկտեմբերի 24-ին հակառակորդը նորից նշանառության տակ է առել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը՝ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը:
Հրթիռակոծության հետևանքով այրվել է ավտոմեքենա, ավերվել են հարակից տնտեսական նշանակության շենք-շինություններն ու խանութները: Վնասվել է նաև թաղամասը սնուցող գազատարը: Հրթիռակոծության հետևանքով բնակչության շրջանում զոհեր և վիրավորներ չկան։
Արտակարգ իրավիճակների պետական ծառայության Փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարարներն այս պահին կատարում են հրդեհաշիջման աշխատանքներ: