Քաղաքական

24.10.2020 11:06


Արցախի նախագահի դիմումը ՌԴ նախագահին կընդուն­վի ի գիտություն և, բնականաբար, կքննարկվի․ Կ․ Զատուլին․ «Ժողովուրդ»

Արցախի նախագահի դիմումը ՌԴ նախագահին կընդուն­վի ի գիտություն և, բնականաբար, կքննարկվի․ Կ․ Զատուլին․ «Ժողովուրդ»

«Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի դիմումը կընդուն­վի ի գիտություն և, բնականաբար, կքննարկվի, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույ­ցում նման տեսակետ արտահայտեց ՌԴ պետդումայի պատգամավոր, ԱՊՀ հարցե­րով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը:

Հիշեց­նենք, որ երեկ Արցախի նախագահը դիմում էր հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և գրել. «Դուք այն անհատականությունը և պետության ղեկավարն եք, ով ու­նի հսկայական հեղինակություն աշխարհում և մեր տարածաշրջանում: Հաշվի առ­նելով այդ ամենը' խնդրում ենք Ձեզ գործադրել բոլոր հնարավոր ջանքերն ադրբե- ջանաղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմի դադարեցման և քա­ղաքական գործընթացների վերսկսման ուղղությամբ»,- ասված էր նամակում:

Զատուլինը մեզ հետ զրույցում նկատեց՝ Արցախը միջազգայնորեն չճանաչված պետու­թյուն է, չնայած ընդգծում է՝ հենց ինքը վաղուց ճանաչել է այն: «Իհարկե, Հայաստա­նի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեր կողմից ճանաչված պե­տության, մեր դաշնակից երկրի ղեկավարն է, իսկ Արցախը, միջազգայնորեն չճա­նաչված միավոր է: Ճիշտ է՝ ինձ համար ես վաղուց ճանաչել եմ այն, բայց Ռուսաստա­նը, Հայաստանը և այլ պետություններ չեն ճանաչել այն: Եվ դա, բնականաբար, խն­դիրներ է առաջացնում, որպեսզի ուղիղ պատասխան լինի: Իհարկե, այն կվերլուծվի, բայց ավել բան այս պահին ասել չեմ կարող»,-հավելեց նա:

Օրեր առաջ մամուլում հրապարակում եղավ Զատուլինի մի հայտարարության մասին, որտեղ նա խոսում էր Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի միջամտության մասին դեսանտային գործո­ղության միջոցով: Անդրադառնալով այս արտահայտությւսնը՝ նա նկատեց. «Այն տա­րածվեց մի փոքր այլ կերպ: Ես, պատասխանելով լրագրողի հարցին, խոսել էի Հա­յաստանում Ռուսաստանի զինված ուժերի ներկայության ուժեղացման մասին և ասել էի, որ այդ նպատակով անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել, այդ թվում՝ հատուկ օպերացիաներ, քանի որ Հայաստանն օդային հարձակումների է ենթարկվում»:

Հավելենք, որ երեկ ԱՄՆ-ում ՀՀ և Ադրբեջանի արտաքին գործերին նախարարներն առանձնազրույցներ էին ունեցել արդեն պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ, որից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել էր, թե միջնորդի տեսքով ներգրավ­ված է բանակցություններում, ապա հավելել, թե այսօրվա բանակցություններից հե­տո առաջընթաց կա»,-գրում է թերթը:

Այս խորագրի վերջին նյութերը