Քաղաքական

24.10.2020 11:28


Արցախում ընթացքող ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է 37 քաղաքացիական անձ, կա 118 վիրավոր և անհետ կորածներ. Արցախի ՄԻՊ

Արցախում ընթացքող ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է 37 քաղաքացիական անձ, կա 118 վիրավոր և անհետ կորածներ. Արցախի ՄԻՊ

Արցախում ընթացքող ռազմական գործողությունների հետևանքով առ այսօր արձանագրվել է 37 քաղաքացիական զոհ, 118 քաղաքացիական վիրավոր, ասուլիսի ժամանակ ասաց Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը: Նա նշեց նաև, որ մեկ քաղաքացիական վիրավոր էլ արձանագրվել է հենց այս գիշեր՝ Ավետարանոց գյուղում հրթիռակոծության հետևանքով:

«Նախնական վերլուծությամբ՝ 10 հազ 500-ի մոտ մասնավոր սեփականություն է վնասվել կամ ամբողջությամբ ոչնչացվել, 1500-ից ավելի ենթակառուցվածքային միավոր է վնասվել կամ ոչնչացվել, ավելի քան 1100 շարժական գույք՝ մեքենաներ են վնասվել»,-տեղեկացրեց Բեգլարյանը՝ նշելով, որ անհայտ կորած քաղաքացիական անձիք ևս կան:

Ըստ նրա՝ վտանգը մեծ է, որ նրանք զոհվել են կամ խոշտանգումների ու մի շարք այլ ռազմական հանցագործությունների են ենթարկվել:

Արցախի ՄԻՊ-ի խոսքով՝ վերոնշյալ թվերը մոտավոր են և ճշգրտման կարիք ունեն:

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը