Քաղաքական

24.10.2020 12:48


ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակը ԼՂ-ում կրակի շուտափույթ դադարեցման հույս է հայտնել՝ ընդգծելով այլ պետությունների չմիջամտելու կարևորությունը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակը ԼՂ-ում կրակի շուտափույթ դադարեցման հույս է հայտնել՝ ընդգծելով այլ պետությունների չմիջամտելու կարևորությունը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների շուտափույթ դադարեցման հույս է հայտնել:

Դեմոկրատ քաղաքական գործիչն այս մասին ասել է Վաշինգտոնում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

Խոսնակ Նենսի Փելոսին տարածաշրջանում ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցման և հումանիտար հրադադարի ռեժիմի վերականգնման հույս է հայտնել: Նա նաև նշել է հակամարտությունում այլ պետությունների չմիջամտելու կարևորությունը և հակամարտության մասշտաբների ընդլայնման անթույլատրելիությունը:

Բացի այդ, Փելոսին վստահություն է հայտնել, որ մոտ ժամանակում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում կվերսկսվեն ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ բանակցությունները:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը