ԼՂ հակամարտության կարգավորման Իրանի նախաձեռնությունը հիմնված է հումանիտար սկզբունքների վրա․ Արաքչի
Իրանի ԱԳ փոխնախարար Աբբաս Արաքչին, որը հինգշաբթի առավոտյան ժամանել է Մոսկվա՝ որպես Իրանի Իսլամական Հանրապետության հատուկ բանագնաց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Իրանի նախաձեռնությունը խթանելու և Ռուսաստանի պաշտոնատար անձանց հետ խորհրդակցություններ անցկացնելու համար, հայտարարել է, որ Թեհրանի ծրագիրը հիմնված է հումանիտար սկզբունքների և կողմերի պահանջների վրա:
«ԵԱՀԿ անդամ երկրների խումբը վերջին 30 տարիներին ի վիճակի չէ լուծել Ադրբեջանի և Հայաստանի միջև վեճերը, իսկ Իրանի Իսլամական Հանրապետությունը տարածաշրջանային համագործակցության միջոցով փորձում է վերջ տալ Բաքվի և Երևանի միջև վեճին, ինչը դժվար խնդիր է»,-ասել է նա:
Արաքչին նշել է, որ «այս խմբի որոշ երկրներ ընդհանրապես տարածաշրջանի մաս չեն կազմում և ոչ մի կապ չունեն այս ճգնաժամի հետ, և այս խմբի անարդյունավետությունը գործնականում ապացուցված է: ԵԱՀԿ-ի օտարերկրյա խաղացողները (ԱՄՆ և Ֆրանսիա՝ խմբ.) հեռու են տարածաշրջանից, ոչ միայն քաղաքական, այլ նաև էմոցիոնալ և բարոյական առումով կապված չեն տարածաշրջանի հետ և չեն ձգտում խաղաղության հասնել Լեռնային Ղարաբաղում»:
«Մենք տարածաշրջանային մոտեցում ենք առաջարկել այն երկրների կողմից, որոնք առանցքային դեր են խաղում, և դրա համար Ռուսաստանը տարածաշրջանի կարևոր երկրներից մեկն է»,-ասել է նա:
«Իրանի Իսլամական Հանրապետության առաջարկը հիմնված է հումանիտար սկզբունքների վրա, ներառյալ հրադադարի ռեժիմի հաստատումը, բնակավայրերի և քաղաքացիական բնակավայրերի վրա հարձակումների դադարեցումը և տեղահանվածների վերադարձը իրենց տները»,-եզրափակել է նա:
Արտաքին գործերի փոխնախարարի այցը Ադրբեջան, Ռուսաստան, Հայաստան և Թուրքիա՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման Իրանի նախաձեռնությունը խթանելու նպատակով, սկսվել է Բաքվում և կավարտվի այսօր ՝ հինգշաբթի, Երևանում և Անկարայում Ռուսաստանի պաշտոնատար անձանց հետ խորհրդակցելուց հետո:

Աղբյուրը՝ aysor.am