Տնտեսական

07.11.2020 11:00


Կենտրոնում բնակարանների գները նվազել են. անշարժ գույքի շուկան՝ պասիվ վիճակում․ «Ժողովուրդ»

Կենտրոնում բնակարանների գները նվազել են. անշարժ գույքի շուկան՝ պասիվ վիճակում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրավիճակը պասիվ է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Երևանում բնակարանների գները զգալի նվազել են, բայց կան վարչական շրջաններ, որտեղ, հակառակը, թանկացել են:

Կենտրոն վարչական շրջանում բնակարանների 1 քմ շուկայական միջին գինը սեպտեմբերին 625 հազար դրամ էր կամ շուրջ 1300 դոլար, իսկ օգոստոսին՝ 630 հազար դրամ, այսինքն՝ 5000 դրամով էժանացել է:

Իսկ, ահա, Արաբկիր վարչական շրջանում բնակարանների գները բարձրացել են 3100 դրամով. այստեղ մեկ քմ-ն սեպտեմբերին արժեցել է 443 հազար 100 դրամ, օգոստոսին՝ 440 հազար դրամ: Բնակարանների գների նվազում արձանագրվել է նաև Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում. մեկ ամսվա ընթացքում 323 հազար դրամից էժանացել է՝ դառնալով 321 հազար 500 դրամ:

Ավան վարչական շրջանում գնանկումը կազմել է 2500 դրամ: Շենգավիթ վարչական շրջանում, սակայն, 3000 դրամով բարձրացել են բնակարանների գները. բնակարանի մեկ քմ-ն 295 հազար դրամից դարձել է 298 հազար դրամ: Ի դեպ, օրավարձով բնակարանների շուկան է վատ վիճակում. սահմանները փակ էին, և զբոսաշրջիկներ մուտք չէին գործում Հայաստան, իսկ ինչպես հայտնի է, մեր երկիր այցելող զբոսաշրջիկների գերակշիռ մասը նախընտրում է օրավարձով բնակարանները: Ինչպես տեսնում ենք, կորոնավիրուսը ազդել է անշարժ գույքի գների վրա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Այս խորագրի վերջին նյութերը