Քաղաքական

09.11.2020 18:32


Դեպքեր են եղել, երբ դիվերսիոն խմբերը թափանցել են Վարդենիս, նույնիսկ իջել են գյուղերից մեկը․ ՌԻԱ Նովոստիի անդրադարձը

Դեպքեր են եղել, երբ դիվերսիոն խմբերը թափանցել են Վարդենիս, նույնիսկ իջել են գյուղերից մեկը․ ՌԻԱ Նովոստիի անդրադարձը

Հայաստանի սահմանամերձ Վարդենիս քաղաքի բոլոր բնակիչներն անհրաժեշտության դեպքում պատրաստ են ոտքի կանգնել՝ իրենց քաղաքը պաշտպանելու։ Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Վարդենիսի քաղաքապետարանի ներկայացուցիչը։

Արցախում մարտական գործողությունների պատճառով Վարդենիս տանող ճանապարհն առավել անվտանգ է համարվում խաղաղ բնակիչների համար, չնայած որոշ հատվածներում պարբերաբար գնդակոծությունների է ենթարկվում։

«Մենք չենք հարձակվում։ Մենք պաշտպանում ենք մեր հողը։ Վարդենիսի բոլոր բնակիչները կամավորագրվել են։ Մենք բազմաթիվ բրիգադներ ու ջոկատներ ունենք։ Մենք չենք կռվում Արցախում, մենք պաշտպանում ենք Ադրբեջանի հետ սահմանը։ Սեփական ուժերով»,-ասել է գործակալության զրուցակիցը։

Նա ընդգծել է, որ այդ միջոցն արդարացված է, քանի որ եղել են Ադրբեջանի ԶՈւ–ի դիվերսիոն-հետախուզական խմբերի ներթափանցման դեպքեր:

«Դեպքեր են եղել, երբ դիվերսիոն խմբերը թափանցել են այստեղ, նույնիսկ իջել են գյուղերից մեկը։ Այն կամավորները, որոնք ուզում են Արցախում կռվել՝ իրենց ցանկությունն է։ Այնտեղ խաղաղ բնակիչներ են զոհվում, և մենք պետք է պաշտպանենք նրանց»,-ասել է քաղաքապետարանի ներկայացուցիչը։

Նա պատմել է նաև, որ պարբերաբար ոչ միայն սահմանին, այլև անմիջականորեն քաղաքի երկնքում հայտնվող ԱԹՍ-ները բնակիչներին խանգարում են զբաղվել գյուղատնտեսական դաշտերի բերքահավաքով։

Նրա խոսքով՝ հիմնական եկամուտը բնակիչները ստանում են գյուղատնտեսությունից։ Հիմնականում այստեղ ցորեն և կարտոֆիլ են ցանում։ Հոկտեմբերի սկզբին սկսվել է կարտոֆիլի բերքահավաքը։

«Բայց ադրբեջանական անօդաչուները հարձակվել են այդ տարածքների վրա, և մարդիկ չեն կարողանում բերքը հավաքել»,-ասել է քաղաքապետարանի ներկայացուցիչը։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը