Քաղաքական

09.11.2020 19:34


Պատերազմական գործողությունները Արցախի Հանրապետության ամբողջ ճակատով շարունակվում են. Արայիկ Հարությունյան

Պատերազմական գործողությունները Արցախի Հանրապետության ամբողջ ճակատով շարունակվում են. Արայիկ Հարությունյան
Սիրելի ՛ հայրենակիցներ
Պատերազմական գործողությունները Հանրապետության ամբողջ ճակատով շարունակվում են: Պաշտպանության բանակը և աշխարհազորն ամուր կանգնած են Հայրենի հողի վրա, և թշնամու դեմ մեր պայքարը վարելու ենք մինչև վերջ:
Մեր համախմբված պայքարը կարող է փոխել իրավիճակը, մենք կարող ենք թշնամուն դուրս շպրտել մեր Արցախից, քանի որ պատերազմի ելքը որոշում է ժողովրդի ամուր կամքը: Հայ ժողովուրդը դեռևս կարող է դրսևորել այդ կամքն ու վճռականությունը: Մեզնից յուրաքանչյուրը պետք է ամուր կանգնի իր դիրքերում, և դրական արդյունքը երաշխավորված կլինի:
Ես հավատում եմ:
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը