Լրահոս

28.04.2011 17:30


ԱՄՆ–ում տեղի ունեցած փոթորիկների հետևանքով զոհվածների ընդհանուր թիվը հասել է 142–ի

ԱՄՆ–ում տեղի ունեցած փոթորիկների հետևանքով զոհվածների ընդհանուր թիվը հասել է 142–ի

«ԻՏԱՌ–ՏԱՍՍ» գործակալությունը փոխանցում է, որ ԱՄՆ–ի Ալաբամա նահանգի նահանգապետի մամլո քարտուղարը հայտնել է, թե փոթորիկների ու մրրիկների պատճառով զոհերի թիվը Ալաբամա նահանգում հասել է 128–ի։

«CNN» հեռուստաընկերության տվյալներով՝ փոթորիկներից մեկը չորեքշաբթի անցել է Ալաբամա նահանգի համալսարանի ուսանողական ավանի տարածքով։ Հզոր մրրիկի զոհ է դարձել 15 մարդ։ Թասքալուսայի քաղաքապետի խոսքերով՝ քաղաքը գրեթե ամբողջովին ավերված է։

«ՊՐԱՅՄ–ՏԱՍՍ»–ը գրում է, որ Միսիսիպի նահանգում զոհերի թիվը 11 է, Ջորջիայում՝ 2, իսկ Թենեսի նահանգում՝ 1։

Տարածաշրջան ուժեղ քամիներ ու փոթորիկներ բերած մթնոլորտային լայն ճակատը հսկայական տարածություններ է զբաղեցրել՝ Տեխասից մինչև Ջորջիա և Հարավային ու Հյուսիսային Կարոլինա։ Ըստ ԱՄՆ Ազգային օդերևութաբանական ծառայության տվյալների՝ ներկայումս այն շարժվում է դեպի երկրի հյուսիս–արևելք։

Այս խորագրի վերջին նյութերը