Լրահոս

28.04.2011 17:41


Ռ. Հակոբյան. «Այսօր իշխանությունների թիվ մեկ դաշնակիցը հայ–թուրքական հարաբերությունների և Ղարաբաղի հարցում ՀԱԿ–ն է»

Ռ. Հակոբյան. «Այսօր իշխանությունների թիվ մեկ դաշնակիցը հայ–թուրքական հարաբերությունների և Ղարաբաղի հարցում ՀԱԿ–ն է»

«Ի՞նչ է ստանում Սերժ Սարգսյանը լիցքաթափմանն ուղղված քայլեր կատարելով» հարցին ի պատասխան՝ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանն ասել է, թե իշխանության շահը շատ նկատելի է, քանի որ նա ընդդիմությանը՝ ՀԱԿ–ին, բերեց այն դաշտը, որին 3 տարի ձգտում էր։

Այն մանյովրային դաշտը, որ այսօր ՀԱԿ–ը ստեղծել է իշխանության համար, 3 տարի շարունակ իշխանությունը ձգտում էր դրան,–ասել է Ռ. Հակոբյանը։

Նա նաև նշել է, թե իշխանության շահն  է նաև, որ պետությունում զարգացումները կայուն են տեղի ունենում և ոչ թե արմատական։

Պարույր Հայրիկյանն ասել է.

Հայաստանում ցանկացած իշխանավորի համար շատ շահեկան է ունենալ Լևոն Տեր–Պետրոսյանի պես փորձված անցյալ ունեցած հակառակորդ, քանի որ մնացած բոլորը կարող են ինչ–որ նոր բան ասել, իսկ Լևոն Տեր–Պետրոսյանի պարագայում ամեն ինչ պարզ է։

Ռուբեն Հակոբյանը նաև ընդգծել է, որ իշխանության և ՀԱԿ–ի համագործակցությունը վտանգավոր է այնքանով, որ վերջիններս ԼՂ հակամարտության և հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում նույն մոտեցումներն ունեն։

Երբ ես ասում եմ՝ երկխոսություն, չի նշանակում, որ ես ասում եմ, թե ճիշտ թեմաների շուրջ է այդ երկխոսությունը։ Ես երկխոսությունը որպես փաստ եմ դիտարկում։ Բայց դա վտանգավոր է պետության համար, որովհետև այսօր իշխանությունների թիվ մեկ դաշնակիցը հայ–թուրքական հարաբերությունների և Ղարաբաղի հարցում ՀԱԿ–ն է, և ի պատիվ իրենց՝ երկուսն էլ չեն թաքցնում,–ընդգծել է Ռ. Հակոբյանը։

Այս առումով ՀԱԿ–իշխանություն համագործակցությունը, ըստ նրա, ապագա կունենա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը