«Ժառանգությունը» պահանջում է քննարկում Արագածոտնի մարզպետի հետ
Այսօր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը նամակով դիմել է Տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանին: Ստորեւ ներկայացնում ենք նամակը.
«Սույն թվականի ապրիլին Արագածոտնի մարզի տարբեր գյուղերում գյուղացիների հետ ունեցած բազմաթիվ հանդիպումների ժամանակ նրանց կողմից բարձրացվել են իրենց տների, հողերի սեփականության վկայականներ չունենալու, խմելու ու ոռոգման ջրի, մանկապարտեզների, դպրոցները մասնագետներով համալրված չլինելու, հուշարձանների նկատմամբ անտարբեր վերաբերմունքի, մշակույթի ու երաժշտական դպրոցների վերաբերյալ բազմաթիվ խնդիրներ, որոնք քննարկելու համար խնդրում եմ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի գ) կետի համաձայն` հրավիրել Ձեզ մոտ քննարկում: Առաջարկում եմ քննարկմանը հրավիրել Արագածոտնի մարզպետ պարոն Սահակյանին, մարզպետարանի կրթության վարչության պետին, մարզի ՋՕ ընկերության մասնաճյուղերի պետերին, Բյուրական, Արագածավան գյուղերի գյուղապետերին եւ մարզի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին:
Կարծում եմ` այդ քննարկումը կնպաստի կառավարության հայտարարած «դեմքով դեպի գյուղ» քաղաքականությանը»։