Կարծիք

12.11.2020 11:53


Դե ինչ, ֆեյսբուքյան Հայաստանը մոտենում է իր ավարտին. դառն իրականությանն են բախվել թե՛ բանակը, թե՛ ժողովուրդը, թե՛ եկեղեցին

Դե ինչ, ֆեյսբուքյան Հայաստանը մոտենում է իր ավարտին. դառն իրականությանն են բախվել թե՛ բանակը, թե՛ ժողովուրդը, թե՛ եկեղեցին

Հեռանալու ժամանակը....

Դե ինչ, ֆեյսբուքյան Հայաստանը մոտենում է իր ավարտին։ Դառն իրականությանն են բախվել թե բանակը, թե կառավարությունը, թե եկեղեցին ու եկեղեցականները, թե ժողովուրդը.... կարծես էլ մարդ չմնաց։

Այլևս չի կարելի ինքնախաբեությամբ զբաղվել։ Կամ հրաժարական, կամ էլ` ազգային համերաշխության ու միասնության մասին մեր` եկեղեցականներիս խոսքերն այլևս դառնալու են ժամանակավրեպ....

Սպառված քաղաքական օրակարգն ու համակարգը պետք է հեռանան առանց բռնությունների, սահմանադրական ու ժողովրդավարական կարգի համաձայն։ Ասում էի չէ, որ հեղափոխությունը պետք է սնել արժեքներով, թե չէ հայտնվելու է աղբարկղում.... Արժեքների ծարավ ժողովուրդը հենց հիմա կարծես դա էլ անում է.....

Հայր Շահե Անանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը