«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը քիչ առաջ դուրս եկավ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի շենքից:
Դատարանը քննում էր Վանեցյանին ձերբակալելու իրավաչափության հարցը։
Նրան դիմավորելու էին եկել իր համակիրները, որոնք ծափահարություններով դիմավորեցին Վանեցյանին։
Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ նպատակն իրեն երեք օրով անազատությունից զրկելն էր, ինչը, սակայն չստացվեց։
«Դավաճանական խմբակի կողմից վաճառվել է մեր հայրենիքի մի հատվածը։ Եվ իրենց դավաճանական պլանը վերջնական հանգրվանին հասցնելու համար անհրաժեշտ էր ազատությունից ինչ-որ մի առիթով զրկել այն քաղաքական կուսակցական ղեկավարներին, որոնք պայքարում են այդ դավաճանական պլանն իրագործելու դեմ։ Փառք Աստծո, որ մեր դատարանը ճիշտ գնահատեց իրավիճակն ու արդարացի որոշում կայացրեց»,-ասաց Վանեցյանը։
Անդրադառնալով քրեական գործին՝ Արթուր Վանեցյանն ասաց, որ գործն անպայման կարճվելու է. «Սա քրեական գործ չի, իրականում՝ ինչ է մեղադրանքի հիմքում, ես չեմ կարող մանրամասներ ասել, բայց անհեթեթ քրեական գործ է, որն անպայման կարճվելու է. միակ նպատակը եղել է ինձ ազատությունից 3 օրով զրկելը»։
Նշենք, որ Արթուր Վանեցյանը կասկածվում է ՀՀ ՔՕ 225.1 (օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը եւ անցկացնելը) եւ 307.1 (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում գործող միջոցառումները եւ ժամանակավոր սահմանափակումները խախտելը) հոդվածներով:
Արթուր Վանեցյանն ազատ արձակվեց (տեսանյութ)

Աղբյուրը՝ news.am