Իրանում իրավիճակի ապակայունացումն իրենց վրա կզգան Ռուսաստանն ու նրա «քթի տակ» գտնվող պետությունները
Բրիտանական «The Guardian»-ը պնդում է, թե Իրանի խորհրդարանում նախագահ Մահմուդ Ահմադինեջադին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսվել։ Դա ամբողջությամբ համապատասխանում է «Ռեգնում» գործակալության փորձագիտական գնահատականներին, համաձայն որոնց Իրանի հոգևոր ղեկավարի և նախագահի միջև խոր տարաձայնություններ կան։
Մահմուդ Ահմադինեջադի հեռանալն անխուսափելիորեն ներքաղաքան լարվածության նոր ալիք կհրահրի, քանի որ երկրի նախագահի նոր ընտրույթունները դժվար թե սահուն ու առանց միջադեպերի անցնեն, հատկապես՝ հարևան երկրներում տեղի ունեցող զանգվածային ցնցումների համապատկերին, մասնավորապես Սիրիայում և Բահրեյնում։
Վատագույն դեպքում հնարավոր է՝ ցնցումներն այնպիսի չափերի հասնեն, որոնք կարող են հրահրել, որ Ծոցի սուննիական միապետությունները և դրանց մեջքին կանգնած ԱՄՆ–ն ուղղակի կամ անուղղակի միջամտեն դեպքերին՝ իրավիճակը շտկելու և կրոնապետական իշխանությանը վերջ դնելու համար։ Այս սցենարի իրականացման դեպքում հնարավոր է իրավիճակի հիմնովին ապակայունացում ոչ միայն Միջին Արևելքում և Առաջավոր Ասիայում։ Շատ հնարավոր է, որ իրավիճակի ազդեցությունն իրենց վրա ամբողջությամբ կզգան Միջին Ասիայի և Անդրկովկասի հետխորհրդային երկրները։ Աշխարհաքաղաքական այդ ուժգին ցնցումները, հնարավոր է, հասնեն նաև Ռուսաստան։