Քաղաքական

13.11.2020 00:04


Համակարծիք չլինելով քաղաքական թիմի դիրքորոշման հետ՝ դուրս եմ գալիս ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից․ Վարդան Աթաբեկյան

Համակարծիք չլինելով քաղաքական թիմի դիրքորոշման հետ՝ դուրս եմ գալիս ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից․ Վարդան Աթաբեկյան

Ինչպես ժողովրդի ճնշող մեծամասնությունը, այնպես էլ ես` մամուլից եմ տեղեկացել ստորագրված հայտարարության մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարդան Աթաբեկյանը՝ անդրադառնալով ավելի վաղ խմբակցության կողմից հրապարակված հայտարարությանը։

«Համակարծիք չլինելով քաղաքական թիմի դիրքորոշման հետ՝ հայտարարում եմ.

1. Դուրս եմ գալիս ԱԺ «Իմ Քայլը» խմբակցությունից և այսուհետ գործելու եմ որպես անկախ պատգամավոր։

2. Հետագա պատգամավորական գործունեությունս ուղղելու եմ ստեղծված իրավիճակից հնարավորինս քիչ կորուստներով դուրս գալուն և լծվելու եմ արցախահայության խնդիրների լուծմանը։ Միմիայն այս պատճառով է, որ պատգամավորական մանդատս վայր չեմ դնում։

Աստված մեզ պահապան»,-գրել է Աթաբեկյանը։

Այս խորագրի վերջին նյութերը