Քաղաքական

13.11.2020 01:06


Ձերբակալումը ճանաչվել է ոչ իրավաչափ. Գեղամ Մանուկյանն ազատ արձակվեց

Ձերբակալումը ճանաչվել է ոչ իրավաչափ. Գեղամ Մանուկյանն ազատ արձակվեց

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանին ազատ արձակելու որոշում կայացրեց։

Նրա փաստաբան Գարիկ Սահակյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դատարանը Մանուկյանի ձերբակալումը ճանաչել է ոչ իրավաչափ։

«Ենթադրում էինք, որ այդ դատական ակտը կլիներ. պարոն Մանուկյանն ազատ արձակվեց։ Հետագա գործի քննության ընթացքում գնալու ենք գործի արդարացման։ Ձերբակալումը ճանաչվել է ոչ իրավաչափ։ Հնարավորություն է տրվել նախաքննության մարմնին, որպեսզի վերջինս բողոքարկի դատական ակտը»,-ասաց Գարիկ Սահակյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւանում տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել Գեղամ Մանուկյանը, այնուհետեւ ձերբակալվել։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը