Քաղաքական

13.11.2020 01:29


Իշխանություններն ուզում են վախեցնե՞լ «Իմ քայլը» լքած պատգամավորին

Իշխանություններն ուզում են վախեցնե՞լ «Իմ քայլը» լքած պատգամավորին

Armlur.am-ի տեղեկություններով, Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Աթաբեկյանի` Պտղնիում գտնվող առանձնատան տարածքի մոտ մի քանի սև ավտոմեքենաներով տղաներ են գնացել։ Մեր տեղեկություններով, նրանք փնտրում են պատգամավորի տունը։

Հիշեցնենք որ քիչ առաջ պատգամավորը հայտնել էր խմբակցությունը լքելու որոշման մասին։

«Համակարծիք չլինելով քաղաքական թիմի դիրքորոշման հետ՝ հայտարարում եմ.

1. Դուրս եմ գալիս ԱԺ «Իմ Քայլը» խմբակցությունից և այսուհետ գործելու եմ որպես անկախ պատգամավոր։

2. Հետագա պատգամավորական գործունեությունս ուղղելու եմ ստեղծված իրավիճակից հնարավորինս քիչ կորուստներով դուրս գալուն և լծվելու եմ արցախահայության խնդիրների լուծմանը։ Միմիայն այս պատճառով է, որ պատգամավորական մանդատս վայր չեմ դնում։

Աստված մեզ պահապան»,-ֆեյսբուքյան իր էջում գրել էր նա։

Այս խորագրի վերջին նյութերը