Քաղաքական

13.11.2020 10:18


Իշխանական մանրումիջին պաշտոնյաներն Արցախից եկած փախստականներին սպառնում են զրկել կացարանից, եթե մասնակցեն հանրահավաքներին. «Հրապարակ»

Իշխանական մանրումիջին պաշտոնյաներն Արցախից եկած փախստականներին սպառնում են զրկել կացարանից, եթե մասնակցեն հանրահավաքներին. «Հրապարակ»

«Մի քանի օր է՝ ահազանգեր ենք ստանում Արցախից եկած փախստականներից, որ իշխանական մանրումիջին պաշտոնյաներն արգելում են իրենց մասնակցել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի օրակարգով հրավիրվող հանրահավաքներին։

Մարզպետները, թաղապետերը, տարբեր օթևանների սեփականատերերը, որտեղ ապաստան են գտել Արցախից եկած մարդիկ, նրանց հատուկ զգուշացրել են, որ եթե մեկին տեսնեն բողոքի ակցիային մասնակցելիս, կզրկեն կացարանից։

Մենք երեկ հերթով զանգահարեցինք բոլոր մարզպետներին՝ այս լուրերի առիթով պարզաբանում ստանալու համար, սակայն որևէ մեկը չպատասխանեց մեր զանգերին»,-գրում է թերթը:

Այս խորագրի վերջին նյութերը