Լրահոս

13.04.2009 10:34


«Պառվի ուլերը» եկան

«Պառվի ուլերը» եկան

Հայ ժողովրդի մոտ ընդունված նախապաշարմունք է, որ մինչև «պառվի ուլերը» չանցնեն, այսինքն մինչև ապրիլի 13-ը,  վստահաբար չի կարելի ասել, որ գարուն է եկել։ Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից «7 օր»-ին տեղեկացրել են, որ վաղը ցերեկը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ցերեկային ժամերին ջերմաստիճանը 3-5 աստիճանով կբարձանա։ Իսկ մինչ այդ, հանրապետությունում գրանցվելու են թույլ տեղումներ՝ ձյան տեսքով։

-Այս պահին ձյան տեսքով թեթև տեղումներ են Տավուշում, Շիրակում, Արագածոտնում, Արարատյան դաշտավայրում, Երևանում, Սյունիքում, Գորիսում։ Այսօր ցերեկը հանրապետությունում տեղ-տեղ կպահպանվեն տեղումները։ Գիշերը սպասվում է առավելապես առանց  տեղումների եղանակ,- ասել է հերթապահ օդերևութաբան Նադեժդա Բաբայանը։

Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ Արարատյան դաշտավայրում և նախալեռնային, այդ թվում նաև Արմավիրի մարզում, «Զվարթնոց» օդանավակայանին և Էջմիածնին հարող շրջաններում, կնկատվի թույլ ամպամածություն։ Մեծ է ցրտահարության հավանականությունը, իսկ Արարատյան դաշտավայրում ջերմաստիճանը հնարավոր է իջնի մինչև -2 աստիճանի։

Այս խորագրի վերջին նյութերը