Բնապահպան. «Հանքարտահանմամբ հարստանում է միայն մի քանի օլիգարխ»
Այսօր Հրազդանի և Սևանի հանքավայրերի շահագործման հետ կապված բնապահպանական խնդիրների մասին են խոսել բնապահպան, ջրային ռեսուրսների գծով փորձագետ Քնարիկ Հովհաննիսյանը, էկոլոգիական հասարակական դաշինքի անդամ Մանե Հակոբյանը, դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը և Հրազդանի հասարակական կազմակերպությունների նախաձեռնող խմբի անդամ Հակոբ Գաբրիելյանը։
Անդրադառնալով Սևանա լճին՝ Սիլվա Ադամյանն ասել է.
–Սևանը ռումբ է մեր տակ դրված, այն հրաբուխ է, բայց դեռ հանգած վիճակում է։
Ըստ բանախոսի՝ մենք թույլ ենք տվել Սևանի կեսը դատարկել, այսինքն՝ մագմայի գործունեությունն ուժեղացրել ենք։ Նա համոզված է, որ Հայաստանի հիմնական սողանքների պատճառը դա է՝ավելացնելով, որ երկրակեղևի հավասարակշռությունը խախտվել է, և այն փքվում է։
–Սոթքի հանքում պայթեցումներ են կատարվում, վիբրացիաներ են տեղի ունենում, որը մի օր հանգեցնելու է տեխնածին երկրաշարժի,–նշել է Ս. Ադամյանը։
Նա գտնում է, որ մենք չունենք հանքարդյունաբերություն, մենք ունենք հանքարտահանում, ու դրանով հարստանում են մի քանի օլիգարխներ։
–Վերջին տարիների ընթացքում խոշոր վարկեր վերցրեցին, որոնք տրվեցին հանքարդյունահանողներին, իսկ այդ պարտքերը ո՞վ է տալու, ինչպե՞ս ենք տալու՝ նրանք չգիտեն, նրանք միայն հարստանում են։ Ցավոք սրտի, մեր նախագահը կա՛մ չի հասկանում՝ ինչ է անում, կա՛մ հասկանում է ու կողմ է դրան,–ասել է Ադամյանը։

7or.am