Այ տղա, հերիք չէ՞ սուտ խոսես, դու 2016թ․ ոչ մի մարտական գործողության չես մասնակցել
Դե հիմա էս ստահակին լսեք․
Հ1-ի եթերում ասում ա․ «Գիտեք, ես, 2016 թվականին լինելով ընդդիմադիր, Ազգային ժողովի պատգամավոր, որպես կամավորական մեկնել եմ Լեռնային Ղարաբաղ, և հետո, իրադարձությունների ընթացքից ոչ այդքան, չգիտեմ, գոհ լինելով, համենայնդեպս, հանրահավաք չեմ արել»:
Հոկտեմբերի 16-ին էլ առաջնագիծ ուղևորվող պահեստազորայինների առաջ (էն հայտնի երկուհարյուր քանի հոգանոց խումբը, որից, ըստ տարբեր լուրերի, 30-ը ողջ մնաց) ելույթ ունենալիս ասում է․ «2016 թվականին, երբ ես որոշում եմ կայացրել, որ որպես կամավոր պետք է մեկնեմ հայրենիքը պաշտպանելու՝ դա տեղի է ունեցել ընդամենը պահի, ակնթարթի տակ: Երբ առավոտյան արթնացել եմ և տեսել իմ դեռևս մի տարին չբոլորած դստերը քնած՝ ասել եմ, որ պիտի գնամ նրա խաղաղ քունը պաշտպանելու և եթե պետք լինի, ես պիտի զոհվեմ հանուն հայրենիքի, որպեսզի իմ երեխան, իմ հարևանի երեխան, իմ ընկերոջ երեխան, իմ եղբոր երեխան ապրեն և հաղթեն»:
Այ տղա, հերիք չէ՞ սուտ խոսես։ 2016 թվականի քառօրյա պատերազմն ավարտվել է ապրիլի 5-ին, դու Արցախ ես հասել մայիսի կեսերին, ոչ մի մարտական գործողության չես մասնակցել։ Ի՞նչ ես դուրս տալիս հավայի։ Դու ապրիլյան պատերազմի հետ ի՞նչ կապ ունես, դու ապրիլյան հաղթանակի հետ ի՞նչ կապ ունես։ Դու 2016 թվականին աչքի ես ընկել ընդամենը մի բանով՝ մինչ ժողովուրդը կռվում ու ՀԱՂԹՈՒՄ էր, դու հայտարարում էիր, որ Ռուսաստանն է համաձայնություն տվել ապրիլյան պատերազմին։
Այ տղա, հերիք չէ՞ սուտ խոսես, դու 2016թ․ ոչ մի մարտական գործողության չես մասնակցել