Կարծիք

14.11.2020 19:57


Նապոլեոն Բոնապարտն արդարացի համարեց իր աքսորը, Գեբելսն ինքնասպան եղավ, Կարսի անկման ցավին չդիմացավ գնդապետ Մազմանյանը, անգամ Հիտլերն ինքնասպան եղավ

Նապոլեոն Բոնապարտն արդարացի համարեց իր աքսորը, Գեբելսն ինքնասպան եղավ, Կարսի անկման ցավին չդիմացավ գնդապետ Մազմանյանը, անգամ Հիտլերն ինքնասպան եղավ

Նապոլեոն Բոնապարտը պատերազմը տանուլ տալուց հետո արդարացի համարեց իր աքսորը սբ. Հեղինե կղզի: Գեբելսը ոչ միայն ինքնասպան եղավ, այլև վերացրեց իր ամբողջ ընտանքը` կնոջն ու երեխաներին: Հրեշավոր արարք, բայց հասկանալի ու մեկնաբանելի: Կարսի անկման ցավին չդիմացավ գնդապետ Մազմանյանը` սեփական ձեռքով գնդակ արձակելով իր քունքին: Անգամ Հիտլերը ինքնասպան եղավ: Կարելի է էլի օրինակներ հիշել: Դրանք շատ են:

Իսկ մեր նահատակ հերոսների արյան բեռը շալակած անգիտակից էլեմենտը բունկերներից զարմանալի հանգստությամբ դավաճաններ է որոնում հերոսների մեջ: Մարդ կարկամում է` լսելով պատերազմը պարտության և երկիրը կործանման տարած «պաշտոնյաների», մասնավորապես զինվորական բարձրաստիճան «սպաների» ցինիզմի ու սառն ու դատարկ հայացքների ու խոսքերի առաջ: Եվ դեռ «նամուս- թասիբից են խոսում: Ի՞նչ անուն տաս սրանց:

Սերժ Սրապիոնյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը