Նիկոլ Փաշինյան, քեզ չի հաջողվի ընդդիմությանը լռեցնել. քաղաքական որևէ պատվեր, բռնաճնշում ու սադրանք մեզ ու ժողովրդին չի ընկճի: Մեր կամքին ու համոզումին չես հաղթի: Հաղթող էիր՝ թուրքին հաղթեիր:
Դու պարտվել ես, դաժանորեն պարտվել ու նվաստացրել մեր արժանապատվությունը: Գնա, սահուն անցնցում գնա...դու մեզ դաժան, սև իրականություն պարտադրեցիր, գնա...
Գնա, ուզես, թե՝ ոչ, ամբողջ կյանքում սև տապանի պես խղճիդ ծանրացած է մնալու հազարավոր զոհերի արյունը, այրվող գյուղերի հրդեհը, Դադիվանքի հոգեհանգիստը, Բերձորի հանձնվող բանալիները, Շուշիի նամազն ու խոշտանդված հրեշտակը, հարյուրավոր սևազգեստ մայրերի ու անպսակ աղջիկների անվերջ անեծքը:
Ուզում էիր պատմության մեջ մնալ. կմնաս, կմնաս որպես հային հայրենազրկող ու թուրքին հող հանձնող մի տրոյական ձի...
Նիկոլ Փաշինյան, քեզ չի հաջողվի ընդդիմությանը լռեցնել. հաղթող էիր՝ թուրքին հաղթեիր