Կարծիք

15.11.2020 09:49


Մինչև ազգի դավաճան եք սատարում, ուզում եմ կիսվել էս նկարով

Մինչև ազգի դավաճան եք սատարում, ուզում եմ կիսվել էս նկարով

Մինչև ազգի դավաճան եք սատարում, ուզում եմ կիսվել էս նկարով։ Գիտե՞ք սա ինչ ա։ Սա Քարվաճառում ա։ Քանդած գերեզման ա... Մարդիկ քանդում են իրենց հանգուցյալների գերեզմաններն ու տեղափոխում մասունքները։
Հասկանո՞ւմ եք։ Մարդ իր ձեռքով քանդում ա իր հոր, մոր, եղբոր գերեզմանը, մասունքները բերում ա հետը...
Լավ էլ ի՞նչ ա պետք, որպեսզի դուք հասկանաք, թե ինչ ազգային ողբերգություն ա տեղի ունեցել։ Դուք ձեր տանը նստած սատարում եք մի վիժվածքի, ում մի ստորագրության պատճառով արցախցին իր հանգուցյալին ա հանում գերեզմանից, որ թուրքի մոտ չմնա։ Դուք ասում եք՝ վարչապետ ջան, հետդ ենք։ Է հա, հետն եք։ Դուք, ձեր երեխաները, ձեր երեխաների երեխաները վարչապետի հետ հավասար կիսելու են սրա պատասխանատվությունը, դավաճանի խարանը ձեզ դարերով ա հետապնդելու։
Դուք հայ չեք, դուք հայի վիշտը հասկացող չեք։

Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը