Քաղաքական

16.11.2020 17:23


Պեսկովը մեկնաբանել է Թուրքիայի՝ Ադրբեջան զինվորականներ ուղարկելու ծրագրերը

Պեսկովը մեկնաբանել է Թուրքիայի՝ Ադրբեջան զինվորականներ ուղարկելու ծրագրերը

Թուրքիայի խորհրդարան այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ադրբեջան ռազմական անձնակազմ ուղարկելու մասին հրամանագրի նախագծի ներկայացումը հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ներքին ընթացակարգ է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Հարցն այն է, որ Ադրբեջանի տարածքում գտնվելու է նաև դիտորդական կենտրոն, այնտեղ պետք է ուղարկվեն թուրք զինվորականներ. դա ներքին ընթացակարգերի իրականացում է, Թուրքիայի Հանրապետության ներքին օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգեր են: Թուրքիայի ներքին խնդիրն է»,-ասել է Պեսկովը:

«Ինչ վերաբերում է Ադրբեջանի տարածքում համատեղ դիտորդական կենտրոն ստեղծելու մասին պայմանավորվածություններին, ապա դա Ռուսաստանի և Թուրքիայի միջև երկկողմ պայմանավորվածությունների արդյունք է»,-ավելացրել է Կրեմլի խոսնակը:

Աղբյուրը` tert.am

Այս խորագրի վերջին նյութերը