Կարծիք

17.11.2020 11:44


Լայվ մտնող զինվորների ֆենոմենը

Լայվ մտնող զինվորների ֆենոմենը

Ֆեյսբուքյան հարթակում բազմաքանական են զինվորների լայվերը, որտեղ նրանք սատարում են պարտությունը, սատարում են հող հանձնելը, սատարում են վարչապետի որոշումը։ Որպես պատերազիմ ժամանակ Արցախում եղած ականաատես եմ ասում ձեզ, խնդրում եմ վերահաստատեն բոլոր ականատեսները։ Արցախում, առաջնագծում զինվորները ՉՈՒՆԵՆ սմարթֆոն, ՉԿԱ ինտերնետ այնպիսի հասանելիություն, որպեսզի կարողանաք լայվ մտնել։ Արցախից լայվ հնարավոր է իրականացնել ԲԱՑԱՌԱՊԵՍ wi fi առկայության պարագայում։ Նայելով այդ լայվերին հսակ գիտակցեք, որ նրանք առաջնագծում չեն, նրանք Արցախի քաղաքներում են, որտեղ առկա է wi fi կամ Մանումենտի անտառներում կամ հայաստանյան փոսերում։ Խնդրում եմ մի տրվեք այդ սադրանքներին, Արցախում եղած զինվորը չի սատարել և չի սատարում հողերի դավաճանական հանձնումը, դրանք ֆեյքֆաբրիկային ծագում ունեցող զինվորներ են, նրանք իրական չեն։

Ալեքսանդր Կուչաբաևի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը