Քաղաքական

17.11.2020 18:33


Պատերազմի օրերին տելեգրամյան ալիքների կողմից «Հադրութի պարտիզաններ» անվանումով կնքված տղաներին Փաշինյանի խոսնակն անվանում է չակերտավոր հայրենասերներ (լուսանկար)

Պատերազմի օրերին տելեգրամյան ալիքների կողմից «Հադրութի պարտիզաններ» անվանումով կնքված տղաներին Փաշինյանի խոսնակն անվանում է չակերտավոր հայրենասերներ (լուսանկար)

Այսօր Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է կադրեր՝ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերվա իրադարձություններից, երբ մի խումբ երիտասարդներ վարչապետ Փաշինյանի՝ Արցախը Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ եռակողմ հայտարարությունը ստորագրելուց հետո մուտք են գործել Կառավարության շենք:

Փաշինյանի խոսնակը այդ երիտասարդների անվանել է չակերտավոր հայրենասերներ և մեղադրել առաջնագծի փոխարեն Երևանում գտնվելու մեջ:

Ուշագրավ է, որ այդ չակերտավոր հայրենասերներից շատերը, ի տարբերություն վարչապետի և իր թիմակիցների ճնշող մեծամասնության, պատերազմի օրերին նստած չեն եղել Երևանի տաքուկ անկյուններում, այլ պատերազմել են, շատերը՝ ամենավտանգավոր դիրքերում: Տղաների ջոկատին անդրադարձել են նաև Карабах: Война: Новости և Армянская вендетта տելեգրամյան ալիքները՝ Հադրութի արծիվները, Հադրութի պարտիզանական ջոկատը գրառումներով և լուսանկարներով:

Աղբյուրը՝ alternativ.am

2 (1) 3 (1) 4 (1) 5

Այս խորագրի վերջին նյութերը