ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն կրկին հանդես կգան ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու առաջարկով
ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները կրկին հանդես կգան ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին խորհրդարանական ճեպազրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավոր Շաքե Իսայանը:
Իսայանի խոսքով՝ բացի հանրահավաքային գործիքակազմից, օգտագործում են նաև խորհրդարանական գործիքակազմը: Նա հիշեցրեց արտահերթ նիստ հրավիրելու իրենց և «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնության մասին ու նշեց, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները չեն մասնակցում խորհրդի նիստին, և քվորումի բացակայության պատճառով իրենք չեն կարողանում խորհրդարան բերել այդ օրակարգը՝ առաջինը՝ ռազմական դրության չեղարկում, այնուհետև՝ վարչապետի հրաժարականի հարցը:
«Մենք և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը այսօր կրկին դիմելու ենք ԱԺ-ին՝ նորից նույն օրակարգով արտահերթ նիստ նախաձեռնելու համար»,-ասաց Իսայանը: