Քաղաքական

19.11.2020 11:00


«Իմ քայլի» անդամները չեն մասնակցի ռազմական դրությունը վերացնելու հարցով ԱԺ խորհրդի նիստին

«Իմ քայլի» անդամները չեն մասնակցի ռազմական դրությունը վերացնելու հարցով ԱԺ խորհրդի նիստին

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչները չեն պատրաստվում մասնակցել ռազմական դրությունը վերացնելու հարցով ընդդիմադիր խմբակցությունների կողմից հրավիրված ԱԺ խորհրդի նիստին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նոյեմբերի 19-ին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասաց ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը:

«Ռազմական դրության նախագիծը բերել է կառավարությունը: Մենք կառավարության գնահատականով և պահանջով ենք այդ որոշումն ընդունել: Մենք հիմա չունենք կառավարությունից որևէ ազդակ, որ ռազմական դրությունը պետք է չեղարկվի: Հետևաբար՝ ոչ, մենք այդ նիստին դարձյալ չենք մասնակցելու: Մեր դիրքորոշումը դեմ է»,- ասաց Նազարյանը:

Նույն հարցով Ազգային ժողովի խորհրդի նիստը նոյեմբերի 17-ին չէր կայացել` քվորումի բացակայության պատճառով:

Խորհրդարանի «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցություններն առաջարկում են վերացնել սեպտեմբերի 27-ից Հայաստանում հայտարարված ռազմական դրությունը:

Այս խորագրի վերջին նյութերը