Քաղաքական

19.11.2020 15:15


Ադրբեջանը և Հայաստանը փոխանակել են 385 զոհվածների մարմիններ

Ադրբեջանը և Հայաստանը փոխանակել են 385 զոհվածների մարմիններ

Ադրբեջանը և Հայաստանը նոյեմբերի 13-ից փոխանակել են 385 զոհվածների մարմիններ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Զախարովան հավելել է, որ նոյեմբերի 14-ից ի վեր ավելի քան 3 հազար փախստականներ են վերադարձել Լեռնային Ղարաբաղ:

Դիվանագետը նշել է, որ Քարվաճառի շրջանից Հայաստան են վերադառնում մեծ թվով բնակիչներ:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի ջանքերը հնարավորություններ են ստեղծում Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի երկարաժամկետ կարգավորման համար:

Այս խորագրի վերջին նյութերը