Այս իշխանափոխության գլխավոր նպատակն Արցախի մասով պիղծ պայմանագիր կնքելն ու այն հանձնելն էր. Լարիսա Ալավերդյան (տեսանյութ)
Մենք հայտնվել ենք մի նոր իրողության մեջ, և այդ իրողությունը ծրագրված է եղել դեռ 2018 թվականից։ Իմ խորին համոզմամբ՝ այս իշխանափոխության գլխավոր նպատակը Արցախի մասով պիղծ պայմանագիր կնքելն ու այն հանձնելն էր: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը։
Ըստ նրա՝ տեղի ունեցողն իրականում կանխատեսված, ծրագրված հանցագործություն է, որովհետև այս 2.5 տարվա ընթացքում տեսել ենք հասարակության պառակտում, բանակի կազմալուծում, պետության դեմ ուղղվող հանցագործության բոլոր հատկանիշներով քայլեր: Ալավերդյանն ամեն դեպքում իշխանականներին հորդորեց առողջ ուժերը հավաքել, մոտեցումները հստակեցնել և քայլեր ձեռնարկել ժողովրդի օգտին:
Խոսելով Արցախում առաջացած խնդիրների մասին՝ Ալավերդյանը շեշտեց, որ բոլորը գիտեն՝ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը բոլոր քայլերը համաձայնեցնում է Նիկոլ Փաշինյանի հետ, որն էլ իջեցրել է Արցախի Հանրապետության այն կարգավիճակը, որը եղել է մինչ այդ:
«Այս իշխանությունները կորցրել են իրենց լեգիտիմությունը և պահպանել են այն արհեստածին խմբերը, որոնց ժողովրդի տեղ են դրել, և վարչապետը նրանց հետ է խոսում: Սա նշանն է այն բանի, որ Հայաստանն այսօր խաղալիք է խոշոր խաղացողների ձեռքին, մենք պետք է այս իշխանությանը զրկենք քաղաքական հայտարարություններ անելուց»,-ասաց նա և հավելեց, որ սա կօգնի կանխել այն վտանգները, որոնք մեզ են սպասվում այս իշխանության բանակցությունների արդյունքում:

Աղբյուրը՝ tert.am