Ռուսաստանի համար ԼՂ հակամարտության կարգավորումը կարևոր է ներքին անվտանգության տեսանկյունից. Պուտին (տեսանյութ)
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման կարեւորության մասին` ՌԴ ներքին անվտանգության տեսանկյունից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, ՌԴ նախագահն այս մասին ասել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության վերաբերյալ խորհրդակցության ժամանակ:
«Մեզ համար, Ռուսաստանի համար նման տիպի հակամարտությունները եւ դրանց կարգավորումը հատուկ նշանակություն են ներկայացնում, մեզ համար դրանք դատարկ խոսքեր չեն ՝ նկատի ունենալով, որ Ռուսաստանում ապրում են միլիոնավոր հայեր եւ ադրբեջանցիներ»,-ասել է Պուտինը:
ՌԴ նախագահը նշել է, որ Հայաստանը և Ադրբեջանը Ռուսաստանի հետ ունեն դարավոր կապեր:
«Դա մեզ համար նաև ներքաղաքական չափանիշներ ունի, և շատ մեծ հետաքրքրություն է ներկայացնում ներքին անվտանգության ապահովման տեսանկյունից, քաղաքականության տեսանկյունից»,-եզրափակել է Պուտինը: