Քաղաքական

20.11.2020 21:06


Պուտինը կարևորել է Լեռնային Ղարաբաղում հուշարձանների և սրբավայրերի պաշտպանության հարցը

Պուտինը կարևորել է Լեռնային Ղարաբաղում հուշարձանների և սրբավայրերի պաշտպանության հարցը

Լեռնային Ղարաբաղում հուշարձանների և սրբավայրերի պաշտպանության հարցը շատ կարեւոր է, և այստեղ շատ պահանջված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներգրավվումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության վերաբերյալ խորհրդակցության ժամանակ:

«Հատուկ կցանկանայի խոսել պատմական հուշարձանների եւ կրոնական սրբավայրերի, ընդ որում՝ ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական հուշարձանների պաշտպանության մասին: Այս հարցը ունի կարեւոր մարդկային բարոյական չափանիշ: Կարծում եմ, որ այստեղ շատ պահանջված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներգրավվումը: Հուսով ենք, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը ևս կօգնի երեխաներին եւ դեռահասներին, որոնք հատկապես անպաշտպան են ռազմական հակամարտությունների սարսափների առջև»,-ասել է Պուտինը

ՌԴ նախագահը հավելել է, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն հանձնարարություններ ունի այդ բոլոր ուղղություններով:

Այս խորագրի վերջին նյութերը