Էրդողան. «Ղարաբաղը մեր հարցն է, Նախիջևանը մեր հարցն է»
Թուրքիայի Արդարություն և զարգացում կուսակցության ղեկավար, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իգդիրի բնկաչության հետ հանդիպման ժամանակ նշել է, թե Թուրքիան միշտ լինելու է Ադրբեջանի կողքին։
Նրա խոսքերով՝ Ղարաբաղը Թուրքիայի ցավն է։ Նա նշել է, որ այն ամենը, ինչ կապված է Ղարաբաղի և Նախիջևանի հետ, կապված է նաև Թուրքիայի հետ։
–Ղարաբաղը մեր հարցն է, Նախիջևանը մեր հարցն է։
Էրդողանի խոսքերով՝ Ադրբեջանի տխրությունն ու ուրախությունը Թուրքիայի տխրությունն ու ուրախությունն են։
–Իգդիրում ես հայտարարում եմ, որ մինչև չլուծվի Ղարաբաղի հարցը, հնարավոր չէ բարելավել Հայաստանի հետ հարաբերությունները։ Մենք միշտ կանգնած ենք եղել Ղարաբաղի մեջքին, և միշտ այդպես կլինի։ ԵԽԽՎ–ում մենք արժանի պատասխան ենք տվել հայ և հայամետ պատգամավորներին, ովքեր մեզ հարցնում էին դրա մասին,–հայտարարել է Էրդողանը։