Արդեն պարզ է, Հայրենիքը քեզ համար մանրադրամ է, քո ընտանիքի բարեկեցությունը վեր է ամեն ինչից
ՀՈԳՈՒ ԱՐՅՈՒՆԸ ՉԻ ԼՎԱՑՎՈՒՄ
Այն, ինչ կատարվում է Հայաստանում, իսկապես, աներևակայելի է։ Հայրենիքը կորստի մատնած անձը, կարծես ոչինչ չի պատահել, շարունակում է կառչած մնալ աթոռին։ Արդեն պարզ է, Հայրենիքը քեզ համար մանրադրամ է, քո ընտանիքի բարեկեցությունը վեր է ամեն ինչից։ Նաև, դու շատ լավ հասկացել ես մեր ազգի միջի այն հատվածին, ում համար կարևորը փողն է և ուրիշ ոչինչ, ու նրանցով ես քեզ շրջապատել։ Լավ, բա հազարավոր զոհե՞րը։ Տպավորություն է ստեղծվում, որ քո և քեզ շրջապատողների համար մարդկային կյանքն ու տառապանքը նույնպես ոչինչ են, ձեր վայելքների համեմատ։ Լավ, ինչպե՞ս եք ապրելու արյան մեջ թաթախված։ Նույնիսկ շեքսպիրյան դաժան Լեդի Մակբեթը, հավանաբար զղջալով արածների համար, փորձում էր արյունոտ ձեռքերը լվանալ, բայց արյունը չէր անցնում՝ հոգու արյունը չի մաքրվում։ Եթե նույնիսկ ապաշխարես, լոգանքներ ընդունես, ձեռքերդ լվանաս, միևնույնն է մեր հազարավոր պայծառ զոհերի արյունը քո հոգուց չի մաքրվի։
Արդեն պարզ է, Հայրենիքը քեզ համար մանրադրամ է, քո ընտանիքի բարեկեցությունը վեր է ամեն ինչից