Նիկոլ Փաշինյանն ատում է հայ ժողովրդին. նա կործանել է հազարավոր մարդկանց ճակատագրեր, հայրենիք է վաճառել, Հայաստանը՝ Գեղարքունիքով ու Սյունիքով, դարձրել է սահմանամերձ գոտի. Ա. Հովհաննիսյան (տեսանյութ)
Հայաստանի գերագույն գլխավոր ծաղրածուն շարունակում է մանիպուլյացիաները, նա մշտապես խաբել է հասարակությանը, և նրան չընդունող շատերն առայսօր վախեր ունեն՝ չհասկանալով, որ իրենց երեխաների ապագան են խորտակում․ Նիկոլ Փաշինյանը միջազգային լրատվամիջոցի առաջ ամբողջ հայ հասարակությանն անվանեց անինքնասերների, արժանապատվություն չունեցողների, պատվազուրկների հանրություն: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել ՀՀ արդարադատության նախկին նախարար, ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:
«Նոյեմբերի 9-ի փաստաթուղթն այդ պահին գուցե «լավագույն» լուծումն էր, քանի որ հավանաբար հաջորդը Երևանն էր հանձնելու։ Ի՞նչ է, պետք է հերոսացնել նրան, որ Երևանն ու Արտաշա՞տը չի տվել։ Հայ հասարակությունը չի ընդունել դա, մարդիկ Փաշինյանի երկուսուկես տարվա թմբիրից կործանարար արագությամբ դուրս են գալիս։
Նա կործանել է հազարավոր մարդկանց ճակատագրեր, հայրենիք է վաճառել, և ոչ միայն չի փրկել շատերի կյանքերը, այլև ամբողջ Հայաստանը՝ Գեղարքունիքով ու Սյունիքով, դարձրել է սահմանամերձ գոտի»,-ասել է քաղաքական գործիչը:
Ըստ Հովհաննիսյանի՝ եթե ունենանք այս մարտահրավերները չգիտակցող իշխանություն, գարնանը կստանանք նոր, ավելի լայնամասշտաբ պատերազմ. «Այս պատերազմից առաջ շատերս զգուշացնում էինք այդ վտանգի մասին։ Նոր պատերազմի դեպքում, գուցե կորոնավիրուսով պայմանավորված, մարդիկ նույնիսկ արտագաղթել չհասցնեն, թեև տարբեր դեսպանատներում դիմումների քանակը հազարների է հասնում։
Եթե չկարողանանք նորմալ բանակցող ունենալ, մենք տապալելու ենք ամեն ինչ։ Ալիևը ծաղրում էր Փաշինյանին նույնիսկ մինչև պատերազմը, Ադրբեջանը երբեք նման խայտառակ բառապաշար թույլ չի տվել Հայաստանի որևէ ղեկավարի նկատմամբ։ Փաշինյանը միակն է, որը հանդուրժում է այդ վերաբերմունքը»:
Նախկին նախարարի կարծիքով՝ Փաշինյանի թշվառ լինելը երևում է որևէ նախկին իշխանության հետ համեմատության մեջ. «Սա դավադիր և դավաճանական պատերազմ էր։ Փաշինյանն ատում է նախկիններին, որովհետև պարտվել է նրանց բոլոր հարթություններում։ Սրանք պատմության գիրկն անցած մարդուկների կույտ են և չեն հասկանում՝ ինչ փորձանք են բերել պետության գլխին։ Նրանց արդարացնող և հավատացող մարդիկ չգիտեն՝ իրենք իրենց գլխին ինչ են բերել։ Այսօր ոչ միայն իշխանություն, այլև պետություն չկա, պետության ղեկավար կոչվածը մեզ անպատիվների հանրություն է համարում»:
Արփինե Հովհաննիսյանի պնդմամբ՝ Նիկոլ Փաշինյանն ատում է հայ ժողովրդին, դա ատելության ամենաբարձր դոզավորումն է. «Պետության ղեկավարը փաստաթուղթ է ստորագրում, երբ չի կարդացել այն, ընդամենը արագորեն ստորագրել է, հաջորդ օրը մենք իմացել ենք, որ մի քանի օրից տարածքներ ենք հանձնում։ Այս փաստաթուղթը Հայաստանի շահի մասին ոչինչ չի պարունակում։ Նույնիսկ գերիների ու անհետ կորածների ժամանակացույց չկա, պետություն էլ չկա, որ զբաղվի այդ հարցով»:
Քաղաքական գործչի պնդմամբ՝ այս պատերազմի հարցով ապագա խորհրդարանում ձևավորվելիք քննիչ հանձնաժողովը ոչ թե հանրության բաց նյարդի վրա կխաղա, ինչպես Ապրիլյանի քննիչ հանձնաժողովն էր, այլ մի շարք ցավոտ բացահայտումներ կանի: «Ամենաանբարո պնդումն այն է, որ Փաշինյանը կյանքեր է փրկել։ Եթե այդպես լիներ, պատերազմի երրորդ օրը լրահամալրումը դադարեցնելու հրահանգ տված մարդը հերոսանալու կոչեր չէր անի։ Նրա համար մարդու կյանքը զրոյական արժեք ունի»,-ամփոփել է ՀՀ արդարադատության նախկին նախարարը:

Աղբյուրը՝ tert.am