Կարծիք

26.11.2020 12:01


Պատերազմում անհետ կորածների ընտանիքներն անմիջապես չեն ստանալո՞ւ փոխհատուցում

Պատերազմում անհետ կորածների ընտանիքներն անմիջապես չեն ստանալո՞ւ փոխհատուցում
Նիկոլի նման ազգադավի կողմից տանուլ տված պատերազմի հետևանքները շատ ծանր են... Մենք կորցրեցինք ոչ միայն ահռելի տարածքներ, այլև մեծ թվով զինվորականների և կամավորների... Ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ մեր մարդկային կորուստները կազմում են 4750... Սա ահռելի թիվ է և բոլոր զոհվածների և անհետ կորածների ընտանիքները պետք է ստանան փոխհատուցում...
Սակայն արդեն հիմա հնչում են խիստ կասկածներ, որ "Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ"-ում առկա գումարները կբավարարեն նույնիսկ միանվագ թոխհատուցումների համար...Ըստ փորձագետների դրա համար անհարաժետ է 70 միլիարդ դրամ, այնինչ հիմնադրում այս պահին կա 32 միլիարդ դրամ...
Փորձագետների կարծիքով, եթե նույնիսկ հունվարի 1-ին ՀՀ ամեն աշխատող քաղաքացու կողմից հիմնադրամին վճարվող գումարը 1 հազար դրամից բարձրանա 3 հազարի, միևնույն է դա չի բավարարի պատերազմի ժամանակ զոհվածների և անհետ կորածների ընտանիքներին և հաշմանդամ դարձած քաղաքացիների փոխհատուցումը վճարելու համար...
Սակայն ամենամեծ խնդիրները կապված են անհետ կորած զինծառայողների հետ... Ըստ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի մարդն անհետ կորած է համարվում նրա անհետանալուց երկու տարի անց, այն էլ նրա բարեկամների դատարան դիմելուց հետո... Ստացվում է, որ ոչ պաշտոնական տվյալների համաձայն արցախյան վերջին պատերազմում մոտ 700 անհետ կորած զինծառայողի ընտանիքների անդամենը չեն կարողանալու օգտվել միանվագ 10 միլիոն և 20 տարվա ընթացքում ամեն ամիս նվազագույնը 200 հազար դրամ փոխհատուցումից...
Հետաքրքիր է, ի՞նչ է մտածում Նիկոլն այս հարցի կապակցությամբ, երբ այս կարևոր խնդիրը մի կողմ դրած իշխանությունները շարունակում են իրար մեջ պարգևավճարներ բաժանել և նոր փոխմարզպետների հաստիքներ բացել...
Պատերազմի ժամանակ անհետ կորածների ընտանիքների փոխհատուցման հարցը պետք է առաջնայինը լինի իշխանությունների համար, որոնք, որքան հասկանում եմ, դիտավորյալ չեն բարձրաձայնում այս խնդրի մասին, մինչև հիմա կոնրկետ քայլեր չեն ձեռնարկում և օրենքը պատճառաբանելով երկու տարով կփորձեն հետաձգել անհետ կորածների ընտանիքներին տրվելիք փոխհատուցման խնդիրը...
Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը