Կարծիք

26.11.2020 13:04


Համբերատար սպասում եմ օրենքի ուժով թույլ տալ իմ ընկերներին գնալ իրենց տները. պահանջում ենք հանել ռազմական դրությունը և բանակը չդարձնել գործիք

Համբերատար սպասում եմ օրենքի ուժով թույլ տալ իմ ընկերներին գնալ իրենց տները. պահանջում ենք հանել ռազմական դրությունը և բանակը չդարձնել գործիք
Տենց օր չկա, որ իմ զինակից ընկերներից մեկի տանը խնդիր չառաջանա՝ լինի առողջական,ֆինանսական,հոգեբանական և այլն։ Բոլորով փորձում ենք օգնել, բոլորով ՝լինի զինվորներս թե սպայակազմը։
Տենց օր չկա,որ իմ զինակից ընկերներից մեկի նյարդերը տեղի չտա՝անիմաստությունից ու անորոշությունից։Բոլորով փորձում ենք հանգստացնել, զրուցել ու իրավիճակը սառեցնել։
Մենք այս ամենը անում ենք հասկանալով ,որ մեզ խաբել են՝ այստեղ պահելով ու երկիրը հանձնել թշնամուն։ Ու հիմա էլ հասկանում ենք,որ մեզ դարձրել են գործիք իրենց աթոռները պահելու գործում։
Էլ չասեմ, որ ամեն րոպե սպասում ենք թե այս անգամ ով կվարակվի COVID-ով։
Բայց ես նաև գիտակցում եմ, որ գերագույն դավաճանին պետք է դասալիքների հնարավոր մեծ ցուցակ, որով նա կարդարացնի իր արարքը ու հենց դրա համար դեռ համբերատար սպասում եմ ու պահանջում օրենքի ուժով թույլ տալ իմ ընկերներին գնալ իրենց տները և հոգ տանել իրենց ընտանիքների մասին։
Պահանջում ենք հանել ռազմական դրությունը և բանակը չդարձնել գործիք պատասխանատվությունից խուսափելու գործում։
Սարգիս Մովսիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը