Կարծիք

26.11.2020 16:22


Ինչպե՞ս է Նիկոլը պատկերացնում այդ պատասխանատվությունը՝ ինքնասպանությա՞մբ, դատարանի առաջ կանգնելո՞վ, երկրից փախնելո՞վ, թե՞ նոր պրեմիա ստանալով

Ինչպե՞ս է Նիկոլը պատկերացնում այդ պատասխանատվությունը՝ ինքնասպանությա՞մբ, դատարանի առաջ կանգնելո՞վ, երկրից փախնելո՞վ, թե՞ նոր պրեմիա ստանալով
Պատասխանատվության մասին
«Ուզում եմ նորից ասել, որ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ՝ ինձ վրա եմ վերցնում ստեղծված իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը։
Բայց գիտակցում եմ, որ ինձ վրա է ոչ միայն մինչև օրս տեղի ունեցածի, այլև հետագա զարգացումների պատասխանատվությունը». Նիկոլ Փաշինյան
Թե Նիկոլը ո՞նց է իր վրա վերցնում պատասխանատվությունը՝ իր ֆանտազիայի խնդիրն է: Բայց ուզում եմ լսել, թե ինչպե՞ս է պատկերացնում այդ պատասխանատվությունը՝ ինքնասպանությա՞մբ, դատարանի առաջ կանգնելո՞վ, երկրից փախնելո՞վ, թե՞ նոր պրեմիա ստանալով:
Այ այս հարցի պատասխանից հետո նա պետք է իրավունք ունենա խոսել հետագայի պատասխանատվության մասին: Պատասխանատվությունը բարոյական հարթությունից դուրս է եկել սեպտեմբերի 27-ից հետո, բազմահազար զոհեր տալուց, հողեր զիջելուց և տասնյակ հազարավոր ընտանիքների բռնի տեղահանումից հետո: Հիմա նյութեղեն պատասխանատվության պահն է: Մնացածը պրոզա է, մանիպուլյացիա, դեմագոգիա և ուղղված է բացառապես իշխանությունը պահելուն: Իշխանությունը պետք է ոչ միայն իրեն անձամբ, այլև իր քաղաքական թիմին, որ հենց հիմա էլ կրծքով պահում է իրեն՝ Նիկոլին, բայց սեփական անվտանգության մերկանտիլ նպատակներով:
Էդուարդ Սարիբեկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը