Հարցազրույց

26.11.2020 23:20


Անկազմակերպությունն աչք էր ծակում այս պատերազմում, երբ կոմպետենտ չես, պետք է մի կողմ քաշվես՝ տեղդ զիջելով հասկացող մարդկանց. Սեդա Մելքոնյան (տեսանյութ)

Անկազմակերպությունն աչք էր ծակում այս պատերազմում, երբ կոմպետենտ չես, պետք է մի կողմ քաշվես՝ տեղդ զիջելով հասկացող մարդկանց. Սեդա Մելքոնյան (տեսանյութ)

Բոլոր նախորդ կառավարություններում եղած մեր պրոֆեսիոնալ մասնագետներին, քաղաքագետներին, դիվանագետներին, խելացի մարդկանց պետք է հավաքել և գլուխ գլխի տալ, տեսնել, թե ուր է գնում Հայաստանը: Անակազմակերպությունը աչք էր ծակում այս դժվար օրերին, դա անթույլատրելի է: Tert.am-ի հետ զրույցում նման համոզմունք է հայտնել Հայաստանի ու Արցախի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի կինը՝ Սեդա Մելքոնյանը:

Սեդան շեշտել է՝ հասկանում է, որ Հայաստանի ղեկավարությունը դժվար կացության մեջ է եղել, բայց ընդգծել նաև, որ հսկայական սխալներ են թույլ տրվել. այնպիսի բաներ, որոնք հնարավոր էր կանխել ու չունենալ ներկա պատկերը:

«Երբ դու բարձր պաշտոն ես զբաղեցնում, պարտավոր ես իմանալ բաներ ու երբ կոմպետենտ չես, պիտի բարի լինես մի կողմ քաշվել և ասել՝ սա իմ ուժերից վեր է. թող մարդիկ գան, ովքեր հասկանում են իրավիճակից: Սա երկրի համար գոյության հարց է, և մի լուծում գտնենք»,-ասել է նա:

Սեդա Մելքոնյանը նշել է՝ շատ է տխրել, որ Մոնթեի՝ դժվարությամբ ազատագրած Քարվաճառն առանց կռվի, առանց պայքարի սկուտեղի վրա թշնամուն մատուցելու պատճառով: Հավելել է, որ այն շատ մեծ ռազմակավարական նշանակություն ունեցող շրջան էր, և պատահական չէր, որ ժամանակին Մոնթե անընդհատ քարտեզին նայելիս իր ափը դնում էր հենց Քարվաճառի վրա:

Ըստ նրա՝ ճակատագրի հեգնանքով նոյեմբերի 25-ին՝ Մոնթեի ծննդյանը օրը, այդ տարածքն Ադրբեջանին հանձնելը, այն վերցնելու ադրբեջանցիների խրախճանքը, ոչինչ չեն կարող ստվերել Մոնթեին:

Սեդան պատերազմի ընթացքում հնչած պոռոտախոս լոզունգները համեմատել է բժշկի ու հիվանդի պատմությանը, որը շարունակ պնդել է, թե հիվանդը շատ լավ է, անհանգստանալու կարիք չկա, բայց վերջում հանկարծ հիվանդը մահանում է: Շեշտել է, որ իրար հակասող լուրերի և ստերի հետևանքով ժողովուրդը ոչ միայն բարոյալքված է, այլև տրվամայի մեջ է:

Մանրամասները՝ տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը