Պարտությունից հետո Փաշինյանը փրփուրներից է կախվելու՝ փորձելով իր օգտին դրական բան ստանալ. քաղաքագետը՝ Փաշինյանի կողմից Ֆրանսիայի Սենատի որոշումը պատմական որակելու մասին
Հայ ժողովրդի պատմության մեջ Նիկոլ Փաշինյանը կմնա որպես խայտառակ անձնավորություն, որի ընդամենը 2,5 տարվա կառավարման ընթացքում մենք կորցրինք մեր երկրորդ պետականությունը, այն պետականությունը, որը շատ դժվար ճանապարհով վաստակել էինք 90-ականների պատերազմի արդյունքում:Սա մեծագույն ողբերգություն է և պատմության առջև մեծագույն խայտառակություն Փաշինյանի համար, և, բնականաբար, ինքը փրփուրներից է կախվելու, ցանկացած բան փորձելու է կոմպենսացնել, որ իր համար ինչ-որ դրական բան ստանա:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Ֆրանսիայի Սենատի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախագիծը պատմական որակելուն:
«Այս պայմաններում այլ երկրների օրենսդիր մարմինների նման հայտարարությունները միգուցե բարոյական իմաստով դրական են ընկալվում հայ հասարակության կողմից, բայց գործնական իմաստով որևէ էական ազդեցություն չեն թողնելու: Զարմանալի չէ, որ Ֆրանսիայի ԱԳՆ-ն նշեց, որ Արցախի ճանաչումը ժամանակավրեպ է և չի կարող օգնել Հայաստանին և Արցախին»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Հանրապետության Սենատը «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախագիծն ընդունեց 305 «կողմ», 1 «դեմ» և 30 «ձեռնպահ» ձայներով: Սենատի նիստի ընթացքում պատգամավորները կառավարությանը կոչ արեցին գործել, կանգնել հայ ժողովրդի կողքին ու ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը: Սակայն Ֆրանսիայի ԱԳՆ–ն հայտարարել է, որ Արցախի ճանաչումը չի բխում կողմերից ոչ մեկի շահերից։
Ըստ Բոզոյանի՝ Ֆրանսիայի Սենատի որոշումը պատմական կարելի էր համարել այն առումով, որ դա առաջին ներկայացուցչական մարմնի որոշումն է Արցախի վերաբերյալ.
«Սակայն, հաշվի առնելով ներկա իրավիճակը և այն, ինչ կատարվում է Արցախում, Ֆրանսիայի Սենատի որոշումը շատ ուշացած էր և այժմ մեծ ազդեցություն չի կարող թողնել, որովհետև մինչ պատերազմը ԼՂ-ում մենք ունեինք պետական բոլոր ատրիբուտները՝ բանակ, պետական կառույցներ, ներկայացուցչական մարմին, գործադիր իշխանություն, միակ բանը, որ պակասում էր, ճանաչումն էր, իսկ հիմա պետական ամբողջ ատրիբուտը կասկածի տակ է դրված: Մենք կորցրել ենք ոչ միայն տարածք, այլև պետականություն»,-ասաց նա:
Քաղաքագետի խոսքով՝ այսօր մենք ունենք բզկտված մի տարածք, որտեղ պետական ինստիտուտները կասկածի տակ են, որովհետև այդ տարածքը պահպանելու է ոչ թե հայկական բանակը, այլ ռուսական խաղաղապահ ուժերը:
«Հայկական բանակի լինելը նույնպես կասկածի տակ է, այն ինչպե՞ս պետք է սնուցվի, մատակարարվի: Ի վերջո, մնալու է մի Լաչինի միջանցք, որը հսկելու են խաղաղապահ ուժերը և, բնականաբար, թույլ չեն տալու, որ մենք այնտեղ զինտեխնիկա ուղարկենք: Այսինքն՝ կարելի է ասել, որ ԼՂ-ն հայկական ուժերի կողմից պաշտպանված չի լինելու, այլ ռուսական խաղաղապահների կողմից: Ընդ որում, նրանց մանդատն էլ 5 տարով է: Այսինքն՝ ԼՂ մնացած հատվածում, կարելի է ասել, ունենք պետականության բացակայություն: Կարող են լինել տնտեսական, կոմունալ մարմիններ, որոնք կենսաապահովում կիրականացնեն, բայց, մեծ հաշվով, լիարժեք պետություն չի լինի»,-ասաց քաղաքագետը:
Վերջինս ընդգծեց՝ Արցախում պետականության ոչնչացման արդյունքում լրջագույն խնդիր է առաջացել Հայաստանի պետականության համար, Օմարի լեռնանցքից մինչև Մեղրի անպաշտպան տարածք է:
«Ավելին՝ մեր բանակը, որի հանդեպ հանրության կողմից մեծ վստահություն կար, մեծ հարված է ստացել, կորցրել է հանրային լեգիտիմությունը, հասարակությունը հայտնվել է շոկային վիճակում: Այսօր մենք շատ ավելի ենք կախված այլ երկրներից, քան երբևիցե եղել է: 2,5 տարի առաջ մարդիկ եկան իշխանության և հադես էին գալիս Հայաստանի սուվերենության ընդլայնման և անկախության որակի բարձրացման մասին հայտարարություններով, բայց իրենք, փաստացի, ՀՀ անկախությունն իջեցրին «շրիշակից ցածր» մակարդակի: Մենք անվտանգության լրջագույն խնդիրներ ունենք, որովհետև այս պատերազմի արդյունքում Թուրքիան ներքաշվել է մեր տարածաշրջան և կատարում է ֆունդամենտալ դերակատարում, ինչը վտանգ է Հայաստանի գոյության համար»,-ասաց նա:
Քաղաքագետի կարծիքով՝ խնդրահարույց է հանգամանքը, որ Հայաստանի հանրությունը այս ամբողջ արհավիրքը մինչև վերջ լավ չի պատկերացնում: Ըստ Բոզոյանի՝ հայությունն այդպես էլ չի ապրել Հայաստանի կենսական խնդիրներով, փոխարենը՝ միշտ ապրել է վերացական խնդիրներով, որոնք որևէ առնչություն չեն ունեցել Հայաստանի և Արցախի հետ:
«Հայաստանը այլ իրականության մեջ է եղել, որը չընկալելը նպաստել է նրան, որ հայությունը կտրված է Հայաստանի իրական խնդիրներից, մինչդեռ հայության գոյությունը պայմանավորված է Հայաստանի գոյությամբ: Միգուցե նաև հայաստանյան վերնախավի մեղքն է, որ վերջին 30 տարվա մեջ այդպես էլ չկարողացանք իմաստավորել՝ ինչպես պետք է ինտեգրենք հայությունը Հայաստանի մեջ, որ կարողանանք իսկապես շահերի և արժեքների միասնական համալիր ձևավորել, որի արդյունքում հայության գործունեությունը և Հայաստանի գործունեությունը փոխլրացնելով կուժեղացնեն իրար»,-ասաց Երվանդ Բոզոյանը։
Պարտությունից հետո Փաշինյանը փրփուրներից է կախվելու՝ փորձելով իր օգտին դրական բան ստանալ. քաղաքագետը՝ Փաշինյանի կողմից Ֆրանսիայի Սենատի որոշումը պատմական որակելու մասին
Հայ ժողովրդի պատմության մեջ Նիկոլ Փաշինյանը կմնա որպես խայտառակ անձնավորություն, որի ընդամենը 2,5 տարվա կառավարման ընթացքում մենք կորցրինք մեր երկրորդ պետականությունը, այն պետականությունը, որը շատ դժվար ճանապարհով վաստակել էինք 90-ականների պատերազմի արդյունքում: Սա մեծագույն ողբերգություն է և պատմության առջև մեծագույն խայտառակություն Փաշինյանի համար, և, բնականաբար, ինքը փրփուրներից է կախվելու, ցանկացած բան փորձելու է կոմպենսացնել, որ իր համար ինչ-որ դրական բան ստանա: