Քաղաքական

27.11.2020 16:42


«ՌԴ-ն Թուրքիայի հետ կապի մեջ է ԼՂ հակամարտության կարգավորման հարցերով». Զախարովա

«ՌԴ-ն Թուրքիայի հետ կապի մեջ է ԼՂ հակամարտության կարգավորման հարցերով». Զախարովա

ՌԴ-ն Թուրքիայի հետ կապի մեջ է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերով։ Այս մասին ուրբաթ՝ նոյեմբերի 27-ին, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ մեր փոխգործակցությանը, ապա այն տարվում է տարբեր ուղղություններով։ Դրանք և’ քաղաքական-դիվանագիտական հարաբերություններ են, և’ շփումներ մեր զինվորականների միջև։ Վեկտորն, անկասկած, սահմանում են պետությունների ղեկավարները, որոնք պարբերաբար քննարկում են տարածաշրջանում տիրող իրավիճակը»,-հայտարարել է Զախարովան ճեպազրույցի ժամանակ։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը