Քաղաքական

28.11.2020 09:04


«Ֆեյքերի բանակին» փոխարինել են պետական աշխատողները, այդ գործում «տաղանդաշատներին» անգամ արձակուրդ են տալիս․ «Հրապարակ»

«Ֆեյքերի բանակին» փոխարինել են պետական աշխատողները, այդ գործում «տաղանդաշատներին» անգամ արձակուրդ են տալիս․ «Հրապարակ»

«Այն պահից, երբ հանրությունը հիմնականում հասկացավ, որ Նիկոլ Փաշինյանին և նրա իշխանությունը պաշտպանողների մեծ մասը ֆեյքեր են՝ իրական մարդիկ չեն, իշխանությունը փոխել է մարտավարությունը։ Հիմա փողով անիրական «քոմենթչիներին» փոխարինել են վարչական շրջանների և պետական գերատեսչությունների աշխատակիցները։

Երևանի թաղապետարաններից մեկի աշխատակիցը մեզ պատմեց, որ իրենց հրահանգ են իջեցրել՝ բանուգործը թողնել և աշխատանքային ժամերին Նիկոլ Փաշինյանին փառաբանող կամ քննադատողներին սաստող «քոմենթներ» գրել։

Ավելին՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում «տաղանդաշատ քոմենթչիներին» անգամ արձակուրդ են տրամադրում, թույլատրում, որ տանը մնան ու միայն «քոմենթ» գրեն»,-գրում է թերթը:

Այս խորագրի վերջին նյութերը