Քաղաքական

28.11.2020 15:26


Փաշինյանն առնվազն շիզոֆրենիայի 2 տեսակով տառապում է. Կիմ Բալայան (տեսանյութ)

Փաշինյանն առնվազն շիզոֆրենիայի 2 տեսակով տառապում է. Կիմ Բալայան (տեսանյութ)

Մի շարք խմբագիրներն այցելել են հացադուլ անող ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանին և ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանին: Նրանցից «Արմնյուզ»-ից Լիկա Թումանյանը ներկայացրեց իրենց առաջարկը Կիմ Բալայանին. «Որպեսզի հացադուլը այստեղ չդադարի, կան մարդիկ, որոնք պատրաստ են հերթափոխով նստել այս աթոռին և շարունակել հացադուլը: Այսինքն հացադուլը կշարունակվի»:

Կիմ բալայանը պատասխանեց. «Ամենալավ պատասխանը այդ հարցի տվել է մեծ եղբայրս. Ասել է՝ ես չեմ ընդունում պայքարի էդ ձևը, բայց եթե 73 տարեկան մարդը այդ որոշումը կայացրել է, ես այդ որոշումը պետք է հարգեմ: Ես չեմ եկել հացադուլի Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար, ես եկել եմ ասելու, որ իրավապահ մարմւինների ղեկավարները պարտավոր են իրենց ֆունկցիաները իրականացնել, պարտավոր էին քրգործ հարուցել սահմանադրական կարգը տապալելու համար: Որևէ պաշտոնական արձագանք չկա: Գոնե ասեին՝ նյութեր ենք նախապատրաստում:

Մանրամասն՝ տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը