Քաղաքական

28.11.2020 17:55


Արված է ամոթալի սխալ․ փաստաթղթում ժամկետներ չկան գերիների վերադարձի մասին․ պետք է շտկել․ Հրանտ Թոխատյան

Արված է ամոթալի սխալ․ փաստաթղթում ժամկետներ չկան գերիների վերադարձի մասին․ պետք է շտկել․ Հրանտ Թոխատյան

Ուզում եմ շնորհակալություն հայտնել մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին։ Ու եթե կանգնենք իր կողքին և մնացած այն մարդկանց կողքին, ովքեր այսօր զբաղված են այս ամենակարևոր հարցով, մենք պետք է հասնենք արդյունքի։ Ունենք շատ ու շատ գերիներ, կենդանի զինվորներ, որոնք գտնվում են թշնամական տարածքում։ Այս մասին Շառլ Ազնավուրի հրապարակում անցկացվող հանրահավաքում ասաց դերասան Հրանտ Թոխատյանը։

Նշենք, որ արվեստագետների ակցիան վերաբերում է գերեվարված ու անհետ կորած զինծառայողներին վերադարձնելու հարցին։

«Պետք է դիմենք այն մարդկանց, ովքեր կարող են մեզ օգնել՝ վերադարձնել այդ տղաներին տուն, քանի դեռ ժամանակ կա։ Կանցնի մի որոշ ժամանակ, արդեն ուշ կլինի։ Եթե մենք այսօր չաղաղակենք, չգոռանք, ուշ է լինելու, մենք կկորցնենք այդ տղաներին։ Եվ նաև անպայման մեր հերոսների դիերը պետք է հասնեն իրենց ծնողներին, հարզատներին։ Եթե մեր գրած մեկ նամակը դառնա 10 մլն նամակ, ազդեցություն կթողնի»,-ասաց նա։

Մանրամասն՝ Yerevan.Today-ի տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը