Կարծիք

29.11.2020 16:57


Ինչ է լինում, երբ հայրենատու տականքը հայտնվում է պետության ղեկին

Ինչ է լինում, երբ հայրենատու տականքը հայտնվում է պետության ղեկին
Սա` էս անմեղսունակը` հայրենադավ, հայրենատու, կապիտուլյանտ վիժվածքը, իր ողջ գիտակցական կյանքում պատրաստ էր և պատրաստվում էր ազատագրված (իր մտակաղապարներում` օկուպացված) տարածքների հանձնմանը և Արցախի անվերապահ կապիտուլյացիային։ Իր հայտնի հոդվածում պարզ ասում էր` ինչո՞ւ պիտի «այդ տարածքները» մերը լինեն, մերը թողած` ուրիշի ունեցածի՞ն եք աչք տնկել։
Եվ հիմա կյանքի է կոչել իր «տեսլականը»։ Դա արել է` հազարավոր հայ քաջորդիների կյանքի գնով... զոհաբերելով նրանց «հանուն ոչնչի», որ ոչնչից էլ սարսափելի է` նախկին ԼՂԻՄ-ի կեսից ավելին «փեշքեշ» տալով թուրքին, մնացած կեսն` ավերելով և հայ մարդու միտքը, կամքը, հոգին վերածելով փլատակների, որոնց վրա դեռ ուզում է իշխել...
Այդքանից հետո դեռ այնքան երես ունի, որ մուննաթ է գալիս սրա-նրա վրա, մատ թափ տալիս, սպառնում, շարունակում փութաջանորեն լվանալ ու արդուկել իր ոչխարների չորացած «ուղեղները»... թե բա` եթե հենց այնպես, առանց «կռվելու» ստորագրեի Ալիևի հետ վերելակային և այլ շփումների ժամանակ համաձայնեցված «պլանը», կասեիք` Նիկոլը դավաճան է։
Իր կարճ խելքով` դավաճանի պիտակից խուսափելու համար, խաղաղություն «պոռալով»` ստացավ պատերազմ, «հրամանատարական բունկերում» հարմարավետ տեղավորված` տեղորոշեց և օպերատիվ կերպով վնասազերծեց բոլոր փորձառու մարդկանց, որոնք կարող էին կազմակերպված դիմադրություն ցույց տալ, խոչընդոտել Արցախի բնաջնջման պլանային առաջադրանքի կատարմանը` մշակել և իրականացնել պաշտպանական հստակ գործողություններ, հարկ եղած դեպքում` անցնել հակահարձակման և թշնամուն շպրտել «ելման դիրքերը»...
Պատերազմի երրորդ օրը հրամայեց դադարեցնել համընդհանուր զորահավաքը և սկսեց ավտոմատն ուսին գցելու կամ թեկուզ մերկ ձեռքերով առաջնագիծ գնալու, մինչև «արյան վերջին կաթիլը կռվելու» և «հանուն հայրենիքի զոհվելու» սրտակեղեք ճիչեր արձակել. որ հետո «Ծառուկյանին» մեղավոր նշանակի պատերազմը տանուլ տալու համար...
Այդպես, օր օրի մաշելով մեր պաշտպանական պոտենցիալը, ստելով, մանիպուլացնելով հասարակական կարծիքը` «հաղթելու ենք» գոռալով, բոլորիս փաստի առաջ կանգնեցրեց, մի գիշերում ստորագրեց Ադրբեջանի «դրոշի տոնի» օրով Արցախը Ալիևին նվիրելու և Հայաստանի կործանման մեկնարկը տալու ղազագիրը։
Այդքա՛ն բան...
Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը